Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 86 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 649:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 034 դեպք, ապաքինվել էր 3 952 պացիենտ:
Երեկ, օգոստոսի 31-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 778 դեպք, մահացել՝ 79 պացիենտ: