Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 78 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 78 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 78 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 329:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 915 դեպք, ապաքինվել էր 5 929  պացիենտ:

Երեկ, օգոստոսի 29-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 669 դեպք, մահացել՝ 76 պացիենտ: