Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 77 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 77 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 77 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 816:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 445 նոր դեպք, ապաքինվել է 3 508 պացիենտ: