Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 482:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 886 դեպք, ապաքինվել էր 4 103 պացիենտ:

Երեկ, օգոստոսի 31-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 778 դեպք, մահացել՝ 79 պացիենտ: