Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 247 դեպք, ապաքինվել էր 3 053 պացիենտ:
Երեկ, օգոստոսի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 031 դեպք, մահացել՝ 73 պացիենտ: