Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 901 դեպք, ապաքինվել էր 2 586 պացիենտ:
Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 743 դեպք, մահացել՝ 59 պացիենտ: