Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 73 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 031 դեպք, ապաքինվել էր 4 585 պացիենտ:
Երեկ, օգոստոսի 26-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 128 դեպք, մահացել՝ 79 պացիենտ: