Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 72 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 72 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 72 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 212:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 732 նոր դեպք, ապաքինվել է 4 812 պացիենտ: