Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 69 հիվանդ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 69 հիվանդ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 69 հիվանդ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ կայքում՝ stopcov.ge։

Երկրում վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 13 512 է։

Վերջին 24 ժամում «Կովիդ-19»-ով վարակվել է 1661 մարդ, ապաքինվել է 3841 պացիենտ։

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2090 դեպք, ապաքինվել է 1768 պացիենտ, մահացել՝ 76-ը։