Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 679:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 201 նոր դեպք, ապաքինվել է 4 098 պացիենտ: