Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 61 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 61 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 61 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 871:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 058 նոր դեպք, ապաքինվել է 2 157 պացիենտ: