Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 60 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 60 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 60 պացիենտ:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 571 դեպք, ապաքինվել էր 3 668 պացիենտ:

Երեկ, սեպտեմբերի 7-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 965 դեպք, ապաքինվել 3 996 մարդ, մահացել՝ 50-ը:

Բացի այդ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն երեկ հայտարարել էր, որ սերվերների խափանումների պատճառով, սեպտեմբերի 7-ի կովիդ-վիճակագրությունում բոլոր դեպքերը չեն ներառվել: