Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 54 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 089:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 262 դեպք, ապաքինվել էր 2 795 պացիենտ:
Երեկ, սեպտեմբերի 9-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 455 դեպք, մահացել՝ 58 պացիենտ: