Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 961:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 965 նոր դեպք, ապաքինվել է 4 627 պացիենտ:

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 009 նոր դեպք, ապաքինվել է 5 177 մարդ: