Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 003:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք, ապաքինվել է 2 624 պացիենտ:

Հոկտեմբերի 29-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 965 նոր դեպք, ապաքինվել է 4 627 մարդ: