Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 873:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 337 նոր դեպք, ապաքինվել է 3 137 պացիենտ:

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 762 նոր դեպք, ապաքինվել է 3 953 մարդ: