Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 588:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 219  նոր դեպք, ապաքինվել է 2 348 պացիենտ:

Հոկտեմբերի 19-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք, ապաքինվել է 2 082 մարդ: