Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայք էջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 212:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 098 նոր դեպք, ապաքինվել է 17 531 պացիենտ:

Երեկ, փետրվարի 5-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 134 դեպք, ապաքինվել է 17 594 պացիենտ։