Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 370:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 212 նոր դեպք, ապաքինվել է 1 982 պացիենտ:

Հոկտեմբերի 13-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 837 նոր դեպք, ապաքինվել է 1 586 մարդ: