Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 պացիենտ: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, 2020 թվականի փետրվարի 26-ից մինչ օրս ընդհանուր արձանագրվել է մահվան 1 425 դեպք:
Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք:
Երկրում կորոնավիրուսի համավարակի տարածումից մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել 152 704 մարդու մոտ: Ապաքինվել է 126 904 մարդ, մահացել՝ 1 425-ը: