Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 252:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 774 նոր դեպք, ապաքինվել է 1 623 պացիենտ:

Հոկտեմբերի 11-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք, ապաքինվել է 1 848 մարդ: