Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:
Նրա խոսքով, 2020 թվականի փետրվարի 26-ից մինչ օրս ընդհանուր արձանագրվել է մահվան 1 462 դեպք:
Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 5 450 նոր դեպք, ապաքինվել է 2 306 պացիենտ:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 38 պացիենտ: