Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում։
Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 856:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 400 նոր դեպք, ապաքինվել է 18 770 պացիենտ:
Երեկ, փետրվարի 19-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 288 դեպք, ապաքինվել է 21 183 պացիենտ, մահացել է 51 մարդ։