Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 32 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 32 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 32 պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում։

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 888:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 775 նոր դեպք, ապաքինվել է 19 242 պացիենտ:

Երեկ, փետրվարի 20-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 400 դեպք, ապաքինվել է 18 770 պացիենտ, մահացել է 34 մարդ։