Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 425:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 381 նոր դեպք, ապաքինվել է 1 065 պացիենտ: