Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 192:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք, ապաքինվել է 1 274 պացիենտ:

Հոկտեմբերի 7-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 228 նոր դեպք, ապաքինվել է 1 711 մարդ: