Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 617:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 411 նոր դեպք, ապաքինվել է 2 896 պացիենտ:

Հոկտեմբերի 20-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք, ապաքինվել է 2 348 մարդ: