Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 826 նոր դեպք, ապաքինվել է 795 պացիենտ:

Հոկտեմբերի 2-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 751 նոր դեպք, ապաքինվել է 1 633 մարդ, մահացել՝ 30-ը: