Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 582:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 351 նոր դեպք, ապաքինվել է 3 043 պացիենտ: