Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 396:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 270 նոր դեպք, ապաքինվել է 1 298 պացիենտ:

Հոկտեմբերի 14-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 212 նոր դեպք, ապաքինվել է 1 982 մարդ: