Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ:
Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 2 893 դեպք:
Վերջին 24 ժամում ինտենսիվ թեստավորման շրջանակներում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1177 նոր դեպք, ապաքինվել է 837 մարդ: