Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 305:

Այսօր «կովիդ 19» հաստատվել է 549 մարդու մոտ, ապաքինվել է 1 439 պացիենտ:

Երեկ, մայիսի 9-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 089 նոր դեպք, ապաքինվել է 1 489 պացիենտ, մահացել՝ 18 մարդ: