Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայք էջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 577:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 028 նոր դեպք, ապաքինվել է 22 517 պացիենտ:

Երեկ, փետրվարի 13-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 դեպք, ապաքինվել է 21 623 պացիենտ, մահացել է 40 մարդ։