Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 245:

Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 1 547 նոր դեպք, ապաքինվել է 1 131 պացիենտ:

Երեկ, մայիսի 6-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 806 նոր դեպք, ապաքինվել է 1 144 պացիենտ, մահացել՝ 20 մարդ: