Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 043:
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 521 նոր դեպք, ապաքինվել է 1 058 պացիենտ:
Երեկ, ապրիլի 25-ին, Վրաստանում մահացել էր 18 պացիենտ: