Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ:
Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 2 933 դեպք:
Վերջին 24 ժամում ինտենսիվ թեստավորման շրջանակներում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 780 նոր դեպք, ապաքինվել է 1 608 մարդ: