Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 110:
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 1 476 նոր դեպք, ապաքինվել է 791 պացիենտ:
Երեկ, ապրիլի 29-ին, Վրաստանում մահացել էր 18 պացիենտ: