Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 939:
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք, ապաքինվել է 783 պացիենտ:
Երեկ, ապրիլի 16-ին, Վրաստանում մահացել էր 8 պացիենտ: