Վրաստանում վաղը կանցկացվի գրիպի մեկօրյա անվճար վակցինացիա
Վրաստանում վաղը կանցկացվի գրիպի մեկօրյա անվճար վակցինացիա

Վաղը, նոյեմբերի 22-ին, Թբիլիսիի, Բաթումիի և Քութաիսիի մի շարք կլինիկաներում կանցկացվի գրիպի անվճար պատվաստման ակցիա: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տեղեկությամբ, ցանկացողները համապատասխան կլինիկաներին կարող են դիմել 11:00-ից 18:00-ն:

Երկրի ցանկացած քաղաքացի այդ օրը հնարավորություն կունենա ըստ ցանկության անցնել գրիպի անվճար վակցինացում:

Մեկօրյա անվճար վակցինացման ակցիան կանցկացվի Թբիլիսիում, Բաթումիում և Քութաիսիում, հետևյալ կլինիկաներում.

  • Թբիլիսիի Լ.Սաղվարելիձեի անվան հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի նախկին վարչական շենք (Հասցե. Մ.Ասաթիանիի փ. N9)
  • Բաթումի – վակցինացման կաբինետ ունեցող պոլիկլինիկաները, մասնավորապես.
    «Ընտանեկան բժշկության կենտրոն» ՍՊԸ (Հասցե. Նիկոլոզ Բարաթաշվիլու փ. N30)
    «Բաթումիի N1 պոլիկլինիկա» ՍՊԸ (Հասցե. Տբել Աբուսերիձեի փ. N2)
    «Թամարի բնակավայրի բժշկական կենտրոն» (Հասցե. Տբեթիի փ. N4)
    «Խելվաչաուրիի բժշկական կենտրոն» (Հասցե. Փրիդոն Խալվաշիի VII նրբանցք փ.N3)
    «4-րդ պոլիկլինիկա» (Հասցե. Գալակտիոն Տաբիձեի փ.N2)
    Մախինջաուրիի բազմապրոֆիլ բժշկական կենտրոն» (Հասցե. Թամար մեփեի նրբանցք փ.N17)
  • Քութաիսի – Հիվանդությունների վերահսկան և հանրային առողջության ազգային կենտրոնի Իմերեթիի վարչության տարածք (Հասցե. Օցխելիի փ.N2):