Վրաստանում, ուժի մեջ է մնում հանրային ծառայությունում հեռավար աշխատանքի վերաբերյալ հանձնարարականը
Վրաստանում, ուժի մեջ է մնում հանրային ծառայությունում հեռավար աշխատանքի վերաբերյալ հանձնարարականը

Միջգերատեսչական համակարգող խորհուրդն ուժի մեջ է թողնում հանրային ծառայությունում հեռավար աշխատանքի վերաբերյալ հանձնարարականը:

Ուժի մեջ է մնում հանձնարարականը, որի համաձայն, հանրային ծառայությունում աշխատող անձինք պետք է աշխատանքը շարունակեն հեռավար ռեժիմում:

Այս պահի դրությամբ, ուժի մեջ է նաև խիստ կարանտինային ռեժիմը Բոլնիսիի մունիցիպալիտետի երկու գյուղերում – Մուշևանում և Գետայում»,- ասվում է վարչապետի մամլո ծառյության հաղորդագրության մեջ:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, կխստացվի սահմանված կանոնների և չափանիշների վերահսկողությունը հասարակական վայրերում, այդ թվում՝ ռեստորաններում և հանգստի տարածքներում, ինչպես նաև՝ հասարակական տրանսպորտում