Վրաստանի ողջ տարածքում ուժեղ քամին վնասել է շինությունների տանիքները:
Ինչպես նշված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարությունում, Թերջոլայում, թիվ 2 հանրային դպրոցի տանիքից փրկարարները հանել են վտանգավոր երկաթե մասերը:
Տեղում աշխատում էր երկու խումբ:
Բացի այդ փրկարարները նման գործողություն են իրականացրել Սաչխերեյի շրջանի՝ Գորիսիի հանրային դպրոցում: Գերատեսչության լրատվությամբ, միջադեպի արդյունքում տուժածներ չկան:
Հեղինակ -
Edgar Barsegyan