Վրաստանում ուսումնական գործընթացը չի վերականգնվի, հնարավոր է, ԲՈՒՀ-երում վերսկսվի միայն գործնական դասընթացների հետ կապված գործունեությունը
Մեր ընտանիքի կառուցվածքն այնպիսին է, որ հաճախ նույն ընտանիքում ապրում է մի քանի սերունդ, դպրոց, համալսարան այցելելը կապված է որոշ ռիսկերի հետ, քանի որ ուսումնական հաստատություն մեկնած դեռահասը կամ երիտասարդն այնուհետև վերադառնում է տուն,- այս մասին հայտարարել է կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:
Նրա խոսքով, նշված գործոնները հաշվի առնելով, մինչև սեպտեմբեր ուսումնական գործընացը վերականգնելն այսօր չի քննարկվում:
«Կրթության նախարարությունն ապահովել է, որ մենք այսօր այս առումով խնդիր չունենք և ուսանողների ու աշակերտների համար կրթությունը հասանելի է: Իհարկե, քննարկում ենք նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկական ներկայությունը թույլատրելու հարցը, որը կապված է պրակտիկ գործունեության, օրինակ, լաբորատոր հետազոտությունների հետ: Այսօր այդ արգելքը կապված է առողջության համար վտանգներից, վարակի տարածումից խուսափելու հետ, սակայն այս հարցն օրակարգում է և մենք քնարկում ենք այն»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին: