Վրաստանում թույլատրելի է դառնում բաց տարածքներում դասընթացների և թրեյնինգների անցկացումը, ինչպես նաև արկածային ակտիվությունները, որոնք հնարավոր է անցկացնել բաց երկնքի տակ
Վրաստանում էկոնոմիկայի և ներքին զբոսաշրջության աստիճանաբար բացման շրջանակներում, կառավարության որոշմամբ, թույլատրելի է դառնում բաց տարածքներում դասընթացների և թրեյնինգների անցկացումը, ինչպես նաև արկածային ակտիվությունները, որոնք հնարավոր է անցկացնել բաց երկնքի տակ:
Բաց երկնքի տակ թրեյնինգները, ինչպես նաև արկածային ակտիվությունները պետք է անցկացվեն առողջապահության նախարարության հանձնարարականներին համապատասխան
Նշված որոշումը կայացվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստին, որը կայացել է վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորույթամբ՝ վիդեո-կոնֆերանսի ձևաչափում:
Խորհրդի անդամները քննարկել են կառավարությամբ որոշմամբ սահմանված առաջնահերթ խմբերում «PCR» թեստավորման ընլայնման գործընթացը: Նշվել է, որ մինչև տարեվերջ երկիրը պետք է կարողանա օրական անցկացնել 10 հազար թեստ:
Բացի այդ, ներքին զբոսաշրջության բացման հետ մեկտեղ, ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով ակտիվորեն շարունակվում է սահմանված կանոնների և չափանիշների հսկողությունը, ինչպես հյուրանոցներում, այնպես էլ՝ ռեսոտրաններում և սննդի այլ օբյեկտներում:
Համաճարակային վիճակը հաշվի առնելով, խիստ կարանտինային սահմանափակումներ են մնում Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում:
Այսօրվա տվյալներով,Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 895 դեպք, այստեղից ապաքինվել է 741-ը: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Մահացել է 14 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2855 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 264-ը:
Վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին ակտիվորեն մասնակցում են Վրաստանի խորհրդարանը՝ նախագահ Արչիլ Թալակվաձեի գլխավորությամբ և նախագահի վարչությունը: