Վրաստանում Թուրքիայի դեսպանություն. Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածների ընտանիքներին, ցավակցում ենք քեզ, Վրաստան
Վրաստանում Թուրքիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Շովիում աղետի ժամանակ զոհվածների ընտանիքի անդամներին։
«Մեծ ցավով տեղեկացանք Շովիում սողանքի հետևանքով անհետ կորած անձանց մասին։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Մենք ցավակցում ենք քեզ, Վրաստան»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ։