Վրաստանում Թուրքիայի դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին
Վրաստանում Թուրքիայի դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը հարգանքի տուրք մատուցեց Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին:

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը:

«Մենք կիսում ենք ժողովրդի ցավը 1989-ի ապրիլի 9-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ողբերգության 32-րդ տարելիցի օրը, երբ խորհրդային զինվորները դաժանորեն սպանեցին բարեկամ Վրաստանի անկախության համար խաղաղ ցույցի 21 մասնակիցների», – ասված է հայտարարության մեջ:

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 32 տարի: 1989 թ. ապրիլի 9-ի լուսաբացին խորհրդային միության զինցած ուժերի զորքերը ցրեցին բողոքի խաղաղ ցույցարարներին Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ինչի հետևանքով եղան զոհեր։ Ցրման արդյունքում զոհվել էր 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել էին անհայտ գազից:

Ավելի ուշ՝ 1991 թ. ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին: Ապրիլի 9-ը գրանցվեց Վրաստանի պատմության մեջ` որպես ողբերգության օր, և միաժամանակ Վրաստանի անկախության վերականգնման օր։