Վրաստանում Թուրքիայի դեսպան. Ողջունում ենք Սև ծովում երկար տարիներ անց գազի նոր հանքավայրի հայտնաբերումը, որը տարածաշրջանը կդարձնի ավելի ինքնաբավ, դա օգուտ կբերի նաև Վրաստանին
Վրաստանում Թուրքիայի դեսպան. Ողջունում ենք Սև ծովում երկար տարիներ անց գազի նոր հանքավայրի հայտնաբերումը, որը տարածաշրջանը կդարձնի ավելի ինքնաբավ, դա օգուտ կբերի նաև Վրաստանին

Թուրքիան բնական գազի խոշորագույն ներկրողն է տարածաշրջանում: Թե՛ խողովակաշարերով, թե՛ հեղուկ գազով Ամերիկայից: Իհարկե, մեզ էներգոռեսուրսներ են պետք՝ զարգացումը շարունակելու համար, և, հետևաբար, մենք ողջունում ենք նոր հանքավայրի հայտնաբերումը երկար տարիներ անց, – ասաց Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը:

«Թուրքիայի կառավարությունը հետևողական էներգետիկ քաղաքականություն ունի: Մի կողմից, մենք զարգացնում ենք վերականգնվող էներգիայի աղբյուրները, իսկ մյուս կողմից՝ յուրացնում ենք մեր տարածքում գտնվող գազի ռեսուրսները: Կարծում եմ, որ տարածաշրջանը որքան կայուն և ինքնաբավ լինի, այնքան դա կազդի տնտեսության զարգացման վրա և օգուտ կբերի նաև Վրաստանին», – ասաց դեսպանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սեւ ծովում հայտնաբերվել է 135 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Տեղեկատվությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի նախագահի խոսքով, ծովից դեպի ցամաք բնական գազի մատակարարումը կիրականացվի երեք փուլով: