Վրաստանում, թմրանյութ գնելու և այնուհետև այն իրացնելու մեղադրանքով ձերբակալված անձանց սահմանվել է 17 և 15 տարվա ազատազրկում
Թբիլիսիի քաղաքացիական դատարանը դատախազության կողմից ներկայացված ապացույցների հիման վրա, կազմակերպված խմբի անդամներին, թմրահանցանքի համար ճանաչել է մեղավոր:
Հետաքննության տեղեկությամբ, ներքին գործերի նախարարության հետաքննության արդյունքում հաստատվել է, որ 2019 թվականի սեպտեմբերին Զ.Բ.-ն, Ա.Թ.-ն և Բ.Կ-ն ձևավորել են կազմակերպված հանցախումբ, որի նպատակը նյութական շահ ստանալու նպատակով թմրանյութ գնելը, պահելը և այնուհետև՝ առցանց իրացնելն էր:
«Կազմակերպված խմբի բոլոր երեք անդամները բաժանել էին գործառույթները, նրանք ձեռք էին բերում թմրանյութ և հոգեմետ նյութեր, այնուհետև ավտոմեքենայի միջոցով երթևեկում էին Թբիլիսիում, թմրանյութը թողնում բնակելի շենքի տարբեր վայրերում, իսկ հասեցեներն առցանց ուղարկում թմրանյութ գնող անձանց, որի դիմաց կրիպտոարժույթով ստանում էին գումար:
Թբիլիսիի քաղաքային դատարանը լիովին հաշվի է առել մեղադրող կողմի ներկայացված ապացույցները և նրանց երեքին էլ ճանաչել մեղավոր: Դատարանը Բ.Կ.-ին և Ա.Թ.-ին սահմանել է 17 տարվա կալանք, իսկ Զ.Բ.-ին՝ 15 տարվա ազատազրկում»,- ասվում է դատախազության տեղեկության մեջ: