Այսօրվանից Վրաստանում թանկանում են ներքին ավիաթռիչքները: Նոր գների հետ կապված հայտարարություն է տարածել «Վրաստանի օդանավակայանների միությունը»:
Քութաիսի-Մեստիա ավիաչվերթը թանկանում է 10 լարիով և դառնում 50 լարի (մեկ ուղղություն): Նատախտարի-Մեստիա տոմսի արժեքը թանկանում է 25 լարիով և դառնում է 90 լարի (մեկ ուղղություն): 35 լարիով թանկանում է Թբիլիսի-Բաթումի ավիաչվերթի գինը և դառնում 125 լարի:
Անփոփոխ է մնում Նատախտարի-Ամբրոլաուրի թռիչքի գինը ՝50 լարի:
Ներքին չվերթները իրականացնում է «Ակ-Էար» ավիաընկերությունը: