Վրաստանում գործող նավթային ընկերությունների մեծ մասը ավելացրել է վառելիքի գինը: Դրա գլխավոր պատճառը հավանաբար լարիի արժեզրկումն է: Նավթամթերք ներմուծողների միության տվյալներով, վերջին ժամանակաշրջանում ավելացել են վառելիքի միջազգային գները:
Ռեգուլարի տիպի բենզինի գինը ավելացել է 5 թեթրիով: «Սոկարի» ցանցում նոր գինը 2.48 լարի է, «Վիսոլում» – 2.54 լարի, «Լուկոիլիում» – 2.46 լարի, «Գալֆում» – 2.54 լարի:
3-6 թեթրիով ավելացել է նաև այլ տիպի բենզինի և դիզելի գինը: