Վրաստանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Գիշերը, Վրաստանի Իմերեթիի շրջանի Բաղդաթ քաղաքում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել է վեց մարդ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն այս առնչությամբ տարածել է պաշտոնական հայտարարություն:
«Վրաստանի ներքին գործերի նախարարության շտապ օգնության «112» կենտրոնում գրանցված կանչի համաձայն, Բաղդաթում հրդեհ է բռնկվել բնակելի տանը:
Երկու րոպե անց դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական խումբը:
Հրշեջ-փրկարարների տեղեկությամբ, այրվելիս է եղել 200 ք.մ տարածք:
Հրդեհի մեկուսացումից հետո, հրշեջ-փրկարարները հայտնաբերել են հինգ մարդու դի, այդ թվում՝ մեկ կնոջ և չորս անչափահասի: Քիչ անց, տեղում հայտնաբերել են ևս մեկ մարդու՝ տարեց կնոջ դի:
Այս պահի դրությամբ, հրդեհն ամբողջովին մարված է»,- նշված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկության մեջ:
Տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 187-րդ հոդվածի 4-րդ մասով: